Գոնե ճանապարհի փոսերը հարթեցնեն, քայլել կարողանանք․ Ջիգրաշենի բնակիչ

Գոնե ճանապարհի փոսերը հարթեցնեն, քայլել կարողանանք․ Ջիգրաշենի բնակիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից մեկն էլ հանդիսանում է գյուղամիջյան ճանապարհի անմխիթար վիճակը:

Ջիգրաշենի գյուղամիջյան ճանապարհներով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով, որոնք իրենց հերթին անձրեւներից հետո ամբողջությամբ լցվում են ջրով:

Վերոնշյալ խնդրի շուրջ Ջիգրաշենի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայան` լուսաբանելու ճանապարհների անմխիթար վիճակի մասին։

«Գյուղում գոյություն ունի 15 փողոց որոնք անմխիթար են, սակայն 11 -րդ փողոցը անտանելի վատ վիճակում է։ Այս փողոցներով անցնող մեքենաները ամբողջովին շարքից դուրս են գալիս, քանի որ անձրևներից հետո փոսերը լցվում են ջրերով։ Ճանապարհներին արդեն մի քանի տարի է վերանորոգման աշխատանքներ չի իրականացվել, անցյալ տարի մենք մեր միջոցներով մի փոքր հարթերցրել ենք և վերջ։ Խնդրում ենք ղեկավար մարմիններին կամ ճանապարհները սպասարկողներին, գոնե մի քիչ վերանորոգեն գյուղամիջյան ճանապարհները»,- ասաց Էդմոնդ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդացեք նաև՝