Կովկասի շրջակա միջավայրի պաշտպանության ցանցը (CENN) հայտնում է «ծանր, բայց անհրաժեշտ որոշման մասին»․ գրանցվում է «գործակալների ռեեստր»-ում։
CENN-ը նշում է, որ օրենքը և դրա պահանջները միանշանակ չեն ընդունվում, սակայն, ըստ նկատում է՝ «այժմ երկրում ճգնաժամային շրջանի հետ կապված առաջնահերթությունը քաղաքացիական հատվածի պահպանումն է»։
CENN- ը դեմ է երկրում օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունմանը, որին հավանություն է տվել Վրաստանի խորհրդարանը, չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և բողոքներին՝ իսպառ խախտելով ժողովրդավարության սկզբունքները։
CENN-ը հրապարակային հայտարարություններում բազմիցս ընդգծել է, որ նշված օրենքը վտանգում է Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքները, վնասում է երկրի եվրաինտեգրմանը, առաջացնում քաղաքացիական և մեդիա հատվածի խառնաշփոթ, ինչը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացմանը։
«Ամեն դեպքում, մենք հավատում ենք վրաց հասարակությանը․ միասնական ուժերով երկիրը շուտով կվերադառնա և կշարունակի եվրաինտեգրման ճանապարհը։ Այս գործընթացում կարևոր է մեզանից յուրաքանչյուրի դերը՝ միասին պետք է նպաստենք երկրի ժողովրդավարացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքը պարտավորեցնում է Վրաստանում գրանցված բոլոր այն հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց տարեկան եկամուտը կազմում է օտարերկրյա ֆինանսավորումից 20%-ից ավելի, գրանցվել օտարերկրյա շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում։ Նշված պահանջը չկատարելու դեպքում կկիրառվեն ֆինանսական տույժեր, միաժամանակ արդարադատության նախարարությունը մեխանիկորեն կգրանցի այն։ aliq.ge