Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոնում մայիսի 2-ին կայացավ Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցերի /CENN/
կազմակերպության կողմից հայտարարված ՛՛Նինո Կեցխովելու անվան 2018 դպրոցական մրցանակաբաշխություն՛՛ մրցույթի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների ուսուցիչները: Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցերի կազմակերպությունը այս նախագիծը իրագործում է Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության և ՛՛Ավստրիական զարգացման համագործակցություն՛՛ գործակալության ֆինանսավորմամբ:
Այս դպրոցական մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչներն ու աշակերտները: Մրցույթին մասնակցող դպրոցը, իրականացնելով բնապահպանական նախագծեր, կհավաքի միավորներ: Նախագիծը մեկնարկել է ապրիլի վերջին և կավարտվի 2018թ. մարտի 21-ին:
Նախագծի նպատակն է անտառների զարգացումը և շրջակա միջավայրի մաքրումը: Ծրագիրը ներառում է նաև էկոտուրիզմի զարգացումը: Եթե գտնվեն մարդիկ, ովքեր կունենան գաղափարներ, թե ինչպես զարգացնել էկոտուրիստական երթուղիները սեփական գյուղերում, ապա նրանք կարող են այդ մասին ներկայացնել նախագծեր և հավաքել միավորներ: Մանրամասների մասին կարող եք տեղեկություններ ձեռք բերել forestry.ge կայքի ՛՛Մրցույթներ՛՛ բաժնում:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց CENN կազմակերպության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի համակարգող Թամար Կապինաձեն.
Անահիտ Զալալյան