
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի ժամանակով 02:30-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 7 կիլոմետր։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 49 կիլոմետր հեռավորության վրա։