Մեքենաների TOP 5 ապրանքանիշերը, որոնք ամենահայտնին են Վրաստանում

Մեքենաների TOP 5 ապրանքանիշերը, որոնք ամենահայտնին են Վրաստանում

Saxstat-ի տվյալներով՝ այս տարի Վրաստանում գրանցված է ավելի քան 1,72 մլն ավտոմեքենա։ Նախորդ տարվա համեմատ գրանցված տրանսպորտային միջոցների թիվն աճել է 2,9%-ով։ Մասնավորապես, անցյալ տարի հանրապետությունում գրանցվել է ավելի քան 1,68 մլն ավտոմեքենա։

Նույն տվյալների համաձայն՝ ամենաշատը Վրաստանում գրանցված են MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենաները։ Նրանց թիվը կազմում է 215 447։ Երկրորդ տեղը զբաղեցնում է TOYOTA-ն՝ Վրաստանում այս մակնիշի 187 022 ավտոմեքենա կա։

Բացի այդ, FORD-ը երրորդ տեղում է։ Saxstat-ի տվյալներով՝ Վրաստանում կա 165 974 FORD մակնիշի ավտոմեքենա։ Չորրորդ տեղը զբաղեցնում է ВАЗ-ը՝ 153 579 ավտոմեքենայով։ Լավագույն հնգյակը եզրափակում է OPEL-ը: Saxstat-ի տվյալներով՝ Վրաստանում գրանցված է նշված մակնիշի 146 876 ավտոմեքենա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում թեթև մեքենաների արտահանումն աճել է 1,3%-ով։ Այս տարվա այս ժամանակահատվածում արտահանվել է 1,193 մլրդ դոլարի 57 323 միավոր թեթեւ ավտոմեքենա, իսկ անցած տարվա յոթ ամիսներին՝ 1,178 մլրդ դոլարի 60 475 միավոր։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստան թեթեւ մեքենաների ներմուծումը նվազել է 14%-ով։ Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ներկրվել է 1,607 մլրդ դոլարի 104 845 մեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,876 մլրդ դոլարի 123 410 մեքենա։