ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ձեռք է բերել ժամանակակից եվրոպական ստանդարտների 31 նոր «Իվեկո Մագիրուս» հրշեջ մեքենա, որոնք աստիճանաբար կմատակարարվեն։
Այս մասին տեղեկություն է տարածում գերատեսչության մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին անձամբ այցելել է «Մագիրուս» գործարան և ծանոթացել նոր հրշեջ մեքենայի հնարավորություններին։
Հրշեջ մեքենաները, որոնք հատուկ նախագծված են Վրաստանի համար, կբաշխվեն ողջ երկրի մարզերում։
Նոր արտաճանապարհային հրշեջ մեքենաները նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարելու համար և ունեն բոլոր համապատասխան ժամանակակից տեխնիկական հատկանիշները։
ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունն ակտիվորեն շարունակում է հրշեջ-փրկարարական պարկի թարմացումը։ Արտակարգ իրավիճակների արձագանքման որակը բարելավելու նպատակով նախատեսվում են սարքավորումների և հատուկ տեխնիկայի նորացման մի շարք նախագծեր։