Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Թուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։