Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Գյուղացին գարունը բացվելուն պես տքնաջան աշխատում է, ամիսներ շարունակ հողը մշակում, զբաղվում կարտոֆիլագործությամբ` չիմանալով, թե տարվա վերջին արդյո՞ք բերքը արժեք կունենա, թե ոչ։
Սեպտեմբեր ամսից մասամբ սկսվում է բերքահավաքը, սակայն մինչև բերքահավաք կա երկար և աշխատանքով լեցուն գործընթաց` հողի մշակում, կարտոֆիլի պարարտացում, այնուհետև ոռոգում։
«Այս տարի կարտոֆիլի բերքը բավականին լավ է, չնայած նրան, որ գինը այդքան էլ բարձր չէ, մոտավոր 60-70 թեթրի, այն ինչ սերմը գնել ենք 1 եվրոյով»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասացին բնակիչները։
Նշենք, որ այս տարի կարտոֆիլ հավաքող բանվորների աշխատանքը գնահատվում է 60 լարի, իսկ բարձող բանվորներինը` 70 լարի։
Կարտոֆիլի բերքատվության մասին NOR ռադիոկայանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հարցում․