Սեպտեմբերի 16-ին կսկսվի ուսումնական տարին և այդ առիթով NOR ռադիոկայանը հարցազրույց անցկացրեց Նինոծմինդայում, թե որքան գումար է հարկավոր երեխային դպրոց ուղարկելու համար․
Բնակիչների մեծամասնությունը նշեց, որ մեկ երեխայի համար հարկավոր է միջինում 500-ից 800 լարի, այս գումարի մեջ մտնում են գրենական պիտույքները և հագուստը։
Ինչ վերաբերում է մանկապարտեզ հաճախող երեխաներին, բնակիչներից մեկն ասաց, որ երեխային մանկապարտեզ ուղարկելու համար հարկավոր է մոտավորապես 300 լարի։
Կան մարդիկ, ովքեր մեծ շուքով նշում են առաջին զանգը։ Ինչպես մեզ հայտնեցին ծնողները, առաջին զանգ նշելը ավելի ծախսատար է, և այդ ծախսերը գերազանցում են 1000 լարին։
Մանրամասները աուդիոնյութում՝
NOR ռադիոկայանը նաև հարցում է տեղադրել Facebook սոցիալական հարթակում