«Մեր երկրում հասարակական կազմակերպությունների դերը մեծ է». Լալի Փնջոյան

«Մեր երկրում հասարակական կազմակերպությունների դերը մեծ է». Լալի Փնջոյան

2024 թվականի ապրիլի 4-ից Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ցույցեր են անցկացվում՝ կապված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսաստանյան օրենքի ընդունման հետ։ Բողոքի ակցիաները կազմակերպվել էին հասարակական կազմակերպությունների և երիտասարդական շարժումների կողմից, որոնց մասնակցում էին քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և հասարակ քաղաքացիներ։ Այն իրավաբանական անձինք, որոնց բյուջեն կազմում է օտարերկրյա ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը, կստանան «օտարերկրյա ազդեցություն ունեցող կազմակերպությունների» կարգավիճակ։ Սա վրացական լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունն է, որոնք հիմնականում աշխատում են արևմտյան հիմնադրամների հետ։ Չնայած հասարակության ջանքերին, խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանեց այսպես կոչված «ռուսական օրենքը»: Այս օրենքը բացասաբար է անդրադառնում և սահմանափակում ազատ ու անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների աշխատանքը, ինչը բնականաբար կազդի բոլորի վրա։ Ռուսաստանում և Բելառուսում այսօր «գործակալներ» են մարզիկները, երաժիշտները, արվեստագետները, գրողները և տարբեր հայացքներ ունեցող մարդիկ։ Նրանցից ոմանք գտնվում են բանտում, իսկ մյուսներն ընդհանրապես լքել են երկիրը։

Լալի Փնջոյանը ծնունդով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղից է։ Նա 20 տարեկան է և սովորում է Թբիլիսիի պետական ​​համալսարանում։ Լալին երկար տարիներ եղել է «Հանդուրժողականություն» ասոցիացիայի («ასოციაცია ტოლერანტი») ոչ կառավարական կազմակերպության կամավոր։ 2021 թվականին ասոցացիայի օգնությամբ բացել է իր սեփական Level Up կազմակերպությունը։

«2021 թվականին ես հիմնադրեցի «Level Up» երիտասարդական համայնքային կենտրոնը «ასოციაცია ტოლერანტი») ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ, և մինչ այժմ ունեցել ենք 3 հաջողված ծրագիր։ Երիտասարդների և կանանց հետ համատեղ իրականացրինք 2 ծրագիր, իսկ 2024 թվականին կազմակերպեցինք տեղեկատվական արշավ և տեղական իշխանություններին կոչ արեցինք կառուցել գյուղական ճանապարհը։ Ոչ բոլոր երեխաներն ունեն տարբեր դասընթացների մասնակցելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ թրեյնինգների մեծ մասը վճարովի է և հասարակական կազմակերպությունների օգնությամբ են այդ երեխաները ստանում մասնակցության հնարավորություն։ Եթե ՀԿ-ներ չլինեն, մենք շատ հնարավորություններ կկորցնենք»,- ասում է Լալին։

Ռուսաստանի կողմից մշակված օրենքը որոշակի վտանգ է ներկայացնում ոչ միայն ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների), այլ նաև՝ միջազգային կազմակերպությունների համար։ Օրենքը, որն ընդհանուր առմամբ վերաբերում է օտարերկրյա ֆինանսավորման ստացմանը, սահմանափակում է ազատ և անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը։

Ըստ այս օրենքի՝ օտարերկրյա դոնորներից 20%-ից ավելի միջոցներ ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները ստիպված են գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը ներկայացնող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Որպես գործակալ չգրանցվելը կամ ֆինանսական հաշվետվություն չտրամադրելը կհանգեցնի 25000 լարի տուգանքի: Սուբյեկտը 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային եղանակով լրացնի հայտ՝ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևով և այն ներկայացնի գործակալություն։ Դիմում լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու համար ենթադրվում է տուգանք 10000 լարիի չափով: Նույն արարքի համար նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում իրավախախտումը կրկնելը կրկին առաջացնում է տուգանք՝ 20 000 լարիի չափով։ Չնայած փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիների, անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների բողոքին, ովքեր բողոքում էին այս օրենքի ընդունման դեմ, 2024 թվականի մայիսի 14-ին ընդունվեց «Ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այս օրենքը հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։

Ավելին լսեք մեր աուդիո նյութում Level UP հասարակական կազմակերպության հիմնադիր Լալի Փնջոյանի հետ․