՛՛Մաքուր միջավայրը որպես առողջ կենսակերպի սկիզբ՛՛ նախագիծը

՛՛Մաքուր միջավայրը որպես առողջ կենսակերպի սկիզբ՛՛ նախագիծը

“Youth-Bank” կազմակերպության ՛՛Մաքուր միջավայրը որպես առողջ կենսակերպի սկիզբ՛՛ նախագիծը անցկացրեց Ղալաչայի տարածքի մաքրման աշխատանքներ:

585 լարի արժողությամբ այս նախագիծը շահել էր Մասիս Ստամբոլցյանը: Սա արդեն երկրորդ նախագիծն է, որը ֆինանսավորվում է “Youth-Bank”-ի կողմից: Մասիսը Ստամբոլցյանն այս նախագիծը իրականացրել է իր ընկերների հետ: Բացի նրանից, որ նրանք մաքրել են Ղալաչայի տարածքը, ներկել են նաև տաղավարի նստարանները և տեղադրել 3 աղբարկղեր: Ղալաչան վայր է, որտեղ մարդիկ գնում են մոմավառության, աղոթում են սրբապատկերների առջև և վայելում բնության գեղեցկությունը:
Մանրամասների մասին մենք տեղեկացանք “Youth-Bank” կազմակերպության ֆինանսական մենեջեր Գոհար Աղջոյանից:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting