NOR ռադիոկայանը ինստագրամի իր էջում հարցում է տեղադրել, պարզելու համար թե ինչ խնդիրներ ունեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերը, որ խնդիրներն են բնակիչները համարում հրատապ լուծում պահանջող։
Նշենք, որ բնակիչները ակտիվ և համարձակ բարձրաձայնում են իրնեց խնդիրները և դրանց լուսաբանումը վստահում են NOR ռադիոկայանին, որը տարիներ շարունակ աշխատում է բնակիչների բարօրության համար։
Ինստագրամում տեղադրված հարցումից պարզ դարձավ, որ մունիցիպալիտետում առկա են բազմաթիվ խնդիրներ, սկսած մանկապարտեզներից վերջացրած ճանապարհներից։
Սուր և ուշագրավ Խնդիրներից մեկը Ջիգրաշեն գյուղի ջրի խնդիրն է։
Բնակիչներից մեկը արձագանքել էր NOR-ի հարցմանը և նշել․
«Գյուղում արդեն 15 օր է, որ նույնիսկ խմելու ջուր չկա, երեխաս ծարավը հագեցնում է կոմպոտով»։
Ջիգրաշենի ջրի խնդրի մասին բարձրաձայնել էին ևս մի քանի բնակիչներ։
Պարզելու համար թե ինչ խնդիր է, և ինչ լուծում պետք է տրվի` NOR ռադիոկայանը դիմեց Ջիգրաշեն գյուղի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանին, մեր այն հարցին թե ինչն՞ է պատճառը որ գյուղում ջուր չկա և եր՞բ կլուծվի այդ խնդիրը Հովհաննիսյանը պատասխանեց․
«Քանի որ ջրագծերի վերանորոգման աշխատանքներ են տարվում և հին ջրագծերը փոխարինում ենք նորերով, դա է ջուր չլինելու պատճառը։ Չնայած նրան, որ օրվա ընթացքում ճիշտ է քիչ ժամանակով, բայց ջուր լինում է։ Վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են»։
Աշխատանքների ավարտի մասին Հովհաննիսյանը ոչինչ չասաց։ NOR ռադիոկայանը հետևողական կլինի և հետագա նյութերում կանդրադառնա ջրամատակարարման խնդրի կարգավորմանը։