Աուտիզմի վերականգնողական կենտրոնը ու նոր գործող օրենքը

Աուտիզմի վերականգնողական կենտրոնը ու նոր գործող օրենքը

«Քայլեր» Սոցիալական հիմնարկությունը, որը զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաներով իր գործունեությունը սկսել են 2020 թվականից։ Ամուսիններ՝ Գեորգի Մելիքիձեն և Սվետլանա Սերոբյանը ձեռնամուխ են եղել այս կենտրոնի ստեղծմանը, որպեսզի տան հնարավորություն Ախալքալաքի և Նինոծմինդայի աուտիզմ ունեցող երեխաներին օգտվել բուժման ծառայություններից։

Գեորգի Մելիքիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում խոսեց այդ ոլորտում աշխատելու, փորձի և դժվարությունների մասին։

«Մեր բնակչությանը կոչ եմ անում երեխաներին շուտ ուշադրություն դարձնեն, պետք չէ թողնել, որ երեխայի մոտ խնդիրները ավելի բարդանան հետո նոր դիմեն թե մեր կենտրոն և թեկուզ այլ տեղ։ Ես և կինս իրար հետ այցելելով տարբեր կենտրոններ` սովորեցինք նկատել երեխաներին և իրենց խնդիրները։ Հասկանում էինք, որ մեծամասնության համար դժվար է Թբիլիսի տանել` լեզվի խնդրի պատճառով, կամ Երևան ֆինանսական խնդրի առաջ էին կանգնում, քանի որ այլ երկրի քաղաքացի են ու մենք որոշեցինք աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոնը բացել մեզ մոտ, որպեսզի բոլորն էլ ունենան հնարավորություն։ Այս գործում մեզ աջակցել է Եվրամիությունը «Mercy Corps» կազմակերպության հետ համատեղ: Առաջին կենտրոնը բացվել է Ախալքալաքում և մեկ տարի անց արդեն նույն կենտրոնը Նինոծմինդայում։ Մեր ծառայություններից ներկա դրությամբ օգտվում են թվով մոտ 30 -ից 40 մինչև 7 տարեկան հասակի երեխաներ։ Հիմնականում այն երեխաներն են ովքեր ունեն խնդիրներ՝ խոսելու, պահվածքի, վարքի, շփման և հաղորդակցման հետ կապված։ Մեր կենտրոնը աշխատում է երեք լեզվով, դասերը անցկացվում են հայերեն, վրացերեն և ռուսերեն։ Մենք համագործակցում ենք տեղական մունիցիպալիտետի, առողջապահության նախարարության և ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերվում է տարբեր ֆինանսական ծրագրերին, մեր կենտրոնը որը այսօր կա ու գոյություն ունի դա Եվրամիության օգնության շնորհիվ է։ Այսպիսի կենտրոնների զարգացման համար Եվրամիության աջակցությունը շատ կարևոր են»,- ասաց Մելիքիձեն։

Գեորգին նաև հավելեց, որ «Ռուսական օրենք»-ը իրենց վրա չի ազդի, քանի որ տարեկան եկամուտներ եվրոպական կազմակերպություններից չունեն։

Մանրամասները՝ ձայնագությունում․

Radio NOR · Աուտիզմի վերականգնողական կենտրոն ու նոր գործող օրենքը

Հիշեցնենք, որ չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, ընդունել էր այսպես կոչված «ռուսական օրենքը» և արդեն 2024 թվականի օգոստոս ամսվա սկզբից սկսվել էր հանրային ռեեստրում ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման գործընթացը։