Տեղի ունեցավ ՛՛Գրաքահավաք գրադարանի համար՛՛ խորագրով ակցիա

Տեղի ունեցավ  ՛՛Գրաքահավաք գրադարանի համար՛՛ խորագրով ակցիա

Նինոծմինդա քաղաքի ”PITA” երիտասարդական կենտրոնը անցկացրեց իր հերթական ակցիան ՛՛Գրաքահավաք գրադարանի համար՛՛ խորագրով:

Ակտիվիստները կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանի հետ միասին, անցնելով քաղաքի բնակիչների տներով, հավաքագրել էին հին գրքեր, որոնք նրանք հանձնեցին քաղաքային գրադարանին:

Քաղաքային գրադարանի տնօրեն Ցողիկ Իսպիրյանի խոսքով՝ մունիցիպալիտետի գրադարանների հիմնական խնդիրն այն է, որ դրանք չեն ստանում նոր հայալեզու գրքեր, իսկ գրադարաններում եղած գրքերն արդեն հնացել են: Գրադարանի տնօրենի կարծիքով՝ նմանատիպ ակցիաները ողջունելի են և ցանկալի է, որ դրանք շարունակական լինեն: Մեր այն հարցին, թե արդյոք ընթերցանության պահանջ կա, տնօրենը պատասխանեց, որ նախկինի պես ընթերցողները շատ չեն, հիմնական ընթերցող զանգվածը ուսանողներն ու տարեց մարդիկ:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի կենտրոնական գրադարանի տնօրեն Ցողիկ Իսպիրյանի հետ.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting