
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ասպինձայի մունիցիպալիտետի Օտա գյուղի մոտ կայծակի հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է, եւս մեկը մահացել։
Տեղի բնակիչների խոսքով, երկուսն էլ անտառում են եղել։
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից «Հարավային դարպաս»-ին հայտնել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ դի, իսկ մյուսին տեղափոխում են Ախալցխայի ուղեգրային հիվանդանոց։