Քանի՞ առաջին դասարանցի կա այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Քանի՞ առաջին դասարանցի կա այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սեպտեմբերի 16-ից կսկսվի նոր ուսումնական տարին։ Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված են 300 առաջին դասարանցիներ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի թիվ 1 եւ թիվ 2, Սաղամոյի, Վլադիմիրովկայի դպրոցներում այս տարի չկան առաջին դասարանցիներ։

«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, որի շրջանակներում համակարգիչներ են բաժանվում բոլոր առաջին դասարանցիներին սկսվել է 2011 թվականից։ Իսկ այս տարի 300 առաջին դասարանցիներ կստանան համակարգիչներ։

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխվել է Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են 2024-2025 ուստարում ընդունվել առաջին դասարան։

Հավելենք, որ ըստ օրացույցի առաջին կիսամյակում կլինի՝ 74 ուսումնական օր, երկրորդ կիսամյակում՝ 96 օր։ Ձմեռային արձակուրդները կսկսվի դեկտեմբերի 27-ին և կավարտվի հունվարի 14-ին։

Գարնանային արձակուրդները կմեկնարկի մարտի 8-ին, կավարտվի մարտի 16-ին։ Առաջին դասարացիները ուսումնական տարին կվերջացնեն 2025 թվականի մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին, 2-րդ և 11-րդ դասարանցիները հունիսի13-ին։