Օգոստոսի 27-ին Նինոծմինդա քաղաքում տեղի էր ունեցել էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցելու իրազեկման գործընթաց։ Այն կազմակերպվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նույն գործընթացը տեղի ունեցավ նաև սեպտեմբերի 11-ին։
NOR ռադիոկայանը հետևում է ընթացիկ իրազեկման գործընթացին։ Այս անգամ քաղաքացիները ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում։
Այնտեղ էր գտնվում նաև Նիկոլոզ Բեգիշվիլին (Կոալիցյա փոփոխությունների համար 4 Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանի համակարգող)։
«Այսօր մենք գտնվում ենք Նինոծմինդայում և այստեղ անցկացվում է փորձնական էլեկտրոնային ընտրությունների պրոցեդուրա։ Ականատես եղանք, թե ինչպես է անցկացվում ձայն տալու պրոցեսը և ինչպես նկատեցինք շատ հեշտ է և ամենակարևորը ոչ ոք չի իմանա թե ում է ընտրել ընտրողը»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նիկոլոզ Բեգիշվիլին։
NOR ռադիոկայանը տեղեկացավ նաև ընտրական կարգի մասին՝ նախ անձնագրով քաղաքացին մոտենում է գրանցման սեղանին, աշխատակիցը տալիս է քվիաթերթիկը, մտնում ընտրախցիկ նշում իր ընտրած կուսակցությունը, այնուհոտև քվեաթերթիկը գցում էլեկտրոնային արկղի մեջ։