Եթե չլինի ֆինանսավորում, չեմ կարողանա երազանքս իրականացնեմ․ Շուշան Մկրտչյան

Եթե չլինի ֆինանսավորում, չեմ կարողանա երազանքս իրականացնեմ․ Շուշան Մկրտչյան

Շուշան Մկրտչյանը Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղից է, նա 15 տարեկան է, իր ճանապարհը դեպի GIPA MediaLab սկսել է 2023 թվականի հունվարից։

GIPA MediaLab-ը Սամցխե-Ջավախեթիում սկսել է գործել 2016 թվականից։

Ինչպես նշեց Շուշանը GIPA MediaԼab-ը նախագիծ է, որն իրականացվում է Կախեթիի և Սամցխե-Ջավախեթիի շրջաններում էթնիկ փոքրամասնության մաս կազմող երեխաների համար, ովքեր սովորում են ֆոտո և վիդեո նկարահանումներ։

«Արդեն 2 տարի է, որ ես Փարվանա գյուղից գնում եմ GIPA որպեսզի այնտեղ սովորեմ և հասնեմ երազանքներիս: GIPA-ն ինձ ծանոթացրել է շատ մարդկանց հետ ու GIPA-ի հետ ես արդեն ընկերացել եմ», – ասում է Շուշանը:

Շուշանը ունի երազանք, բայց կանգնած է խնդրի առաջ․

«Ես այս տարի ուզում եմ դրամաշնորհ վերցնել և եթե չլինի ֆինանսավորում, չեմ կարողանա երազանքս իրականացնեմ ու այդ երազանքս կմնա անկատար»:

Մանրամասները աուդիո նյութում․

Radio NOR · Շուշան.MP3

Տեղեկացնենք, որ Վրաստանի կառավարության ընդունած «Ռուսական օրենքը» սահմանափակում է ազատ և անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը։

Ըստ այս օրենքի՝ օտարերկրյա դոնորներից 20%-ից ավելի միջոցներ ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները ստիպված են գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը ներկայացնող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Որպես գործակալ չգրանցվելը կամ ֆինանսական հաշվետվություն չտրամադրելը կհանգեցնի 25 000 լարի տուգանքի: Սուբյեկտը 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային եղանակով լրացնի հայտ՝ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևով և այն ներկայացնի գործակալություն։

Դիմում լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու համար ենթադրվում է տուգանք՝ 10 000 լարիի չափով: Նույն արարքի համար նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում իրավախախտումը կրկնելը կրկին առաջացնում է տուգանք՝ 20 000 լարիի չափով։