
Կայծակի հարվածից վիրավորված մինչև 40 տարեկան տղամարդը տեղափոխվել է Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։ Նա բժիշկների հսկողության տակ է։ Կլինիկայից հայտնում են, որ հիվանդի վիճակը կայուն է։
«Գիտակից է, վիճակը կայուն է, բարդություններ չկան»,- մեզ ասացին կլինիկայում։
Տեղեկության համար, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Ասպինձայի շրջանի Օթա գյուղի անտառում կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, եւս մեկը վիրավորվել։ sknews.ge