Ախալքալաքում արդեն երեք տարի է գործում է «Առաջ դեպի նոր հնարավորություններ» կենտրոնը, որը նպաստում է կանանց ակտիվ կյանքի կենցաղավարությանը։
Նշենք, որ կանանց պասիվությունը թե Նինոծմինդայի և թե Ախալքալաքի շրջաններում հիմնականում կապված է մի մտածելակերպի հետ, որը դեռ դժվար է հաղթահարել։ Եթե կինը գնում է գործնական հանդիպման, կամ ընդունվում է աշխատանքի գյուղի մյուս բնակիչների համար դա դառնում է խոսելու առարկա։ Այդ կարծրատիպերը կոտրելու համար հասարակության մեջ մեծ դեր է ունի «Առաջ դեպի նոր հնարավորություններ» կենտրոնն ու նման կազմակերպությունները։
Կենտրոնի տնօրեն՝ Լյոլյա Ռաիսյանը NOR ռադիոկայանի հետ զրուցում խոսեց այդ ոլորտում աշխատելու, փորձի և դժվարությունների մասին։
«2021 թվականին վերոնշյալ կազմակեպությունը գրանցվել է պաշտոնական կերպով, որին ընդգրկված են մոտ 130 կին, տարբեր ակտիվություններ ունենք տարբեր գյուղերում։ Մենք փորձեցինք հիմնականում գյուղերում ապրող կանանաց օգնել աշխատանք գտնելու հարցում, ուսում ստանալու, ինչպես զարգանան տարբեր ոլորտներում և այլն։ Հիմնականում շեշտը դնելով միայնակ մայրերի կամ սոցիալապես անապահով ընտանինքների վրա և հետաքրքրեցինք ավելի մեծ դոնորների։ Մեր կենտրոնի աջակցությամբ 35 -ից ավելի շահառուններ իրենց ունեցած խնդիրներին լուծում են ստացել` մասնակցելով տարբեր ծրագրերի սկսել են իրենց բիզնեսը, ուսում են ստացել, որից հետո խանութում կամ գեղեցկության սրահում սկսել են աշխատել և դուրս գալ տանից։ Մեր կենտրոնը ստեղծվել է Եվրոպական և Ամերիկական տարբեր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։
«Ռուսական օրենքի» հետ կապված մեր կազմակերպության մեջ նույնպես խառնաշփոթ և անորոշ իրավիճակ է ստեղծվել և չգիտենք թե վաղը ինչ է լինելու։ Սակայն շարունակում ենք աշխատել և ձգտում ենք որ կանանց խնդրիները լուծում ստանան»,- ասաց Լյոլյա Ռաիսյանը։
«Ռուսական օրենք» -ի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20% -ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Հրաժարվելու դեպքում՝ նրանց կգրանցեն մեխանիկորեն, այնուհետև կտուգանեն 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս 10 000 լարիով։ Վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20 000 լարիի չափով։ Այս տուգանքը չվճարելու դեպքում՝ կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեն։