մեքենաների ներկրողները մեծ մրցակցության են բախվում Կենտրոնական Ասիայի ավտոդիլերների կողմից BusinessPressNews լրատվամիջոցին ասել է ավտոմեքենա ներկրողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսի Նոնիաձեն։
Ըստ Նոնիաձեի՝ անցած տարի Վրաստան է ներկրվել պահանջարկից մոտ 60 հազար մեքենա ավելի։ Մյուս կողմից, գերառաջարկը հանգեցրել է գների ինքնարժեքին մոտենալուն, ինչի պատճառով ավտոմեքենաներ ներկրողների շահույթի մարժան նվազել է։
«Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում ներմուծումը նվազել է, և այդ միտումը շարունակվում է, քանի որ պահանջարկը պետք է հավասարակշռի առաջարկը։ Ամենաակտիվը ամառային սեզոնն է, աշուն-ձմեռ սեզոնին պահանջարկն աստիճանաբար նվազում է։ Հիմա մեքենաների մի մասը կծախվի, շուկան կլարվի, իսկ հետագայում պահանջարկը կսկսի նվազել, և հուսով ենք, որ ավելցուկային առաջարկը, որ կար, կվաճառվի»,- ասել է Նոնիաձեն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում թեթև մեքենաների արտահանումն աճել է 1,3 տոկոով։ Այս տարվա այս ժամանակահատվածում արտահանվել է 1,193 մլրդ դոլարի 57 հազար 323 միավոր թեթև ավտոմեքենա, իսկ անցած տարվա յոթ ամիսներին՝ 1,178 մլրդ դոլարի 60 հազար 475 միավոր։
2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստան թեթև մեքենաների ներմուծումը նվազել է 14 տոկոսով։ Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ներկրվել է 1,607 մլրդ դոլարի 104 հազար 845 մեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,876 մլրդ դոլարի 123 հազար 410 մեքենա։