Մերուժան Խնկոյանը Նինոծմինդայից է, 25 տարեկան, սովորել է քաղաք Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցում։ Երկար տարիներ մասնակցել է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների և թրեյնինգների, ինչպես նաև անձամբ անցկացրել տարբեր թերյենինգներ և պրոյոկտներ տաբեր թեմատիկայով և ունի մեծ աշխատանքային փորձ։ Մերուժան Խնկոյանը աշխատել է նաև կարմիր խաչ (ԿԽՄԿ) ծրագրում, Ախալքալաքի մասնաճյուղի մենեջեր։
Մերուժան Խնկոյանը Erasmus+ ծրագրով 2022 թվականին մեկնել է դեպի Լեհաստան USANT Media ծրագրին մասնակցելու, որտեղ տարբեր երկրներից երիտասարդներ ներկայացրել են իրենց մշակույթները։
Erasmus+ ծրագիրը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որն ընթացել է 2014-2020թթ-ին և այժմ շարունակվում է 2021-2027թթ ժամանակահատվածում։ 2021-2027 թվականների շրջափուլերում Erasmus+ -ը ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնում շարժունակությունն ու համագործակցությունը խաթանելու համար՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2014-2020 թթ 14,7 միլիարդ եվրոյի բյուջեն:
Այս ծրագրին է մասնակցել նաև Մերուժան Խնկոյանը ով Եվրոպայում ներկայացրել է Հայաստանը՝ հայկական մշակույթը, երգը և երաժշտությունը։
«Եվրոպան մեծ օգուտ և հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատանքի առումով և ինչու չէ նաև ապրելու և ամենակարևորը սովորելու, ովքեր կարող են իրենց գիտելիքները էլ ավելի զարգացնեն և մեծ հաջողությունների հասնեն։ Քանի որ Վրաստանում կան շատ եվրոպական ծրագրեր որոնք երիտասարդներին նաև հնարավորություն են տալիս սովորել անվճար։ Կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, որ իրենք էլ հետաքրքրվեն ծրագրերի մասին, տեղեկացված լինեն և օգտվեն այն ծրագրերից, որոնք հնարավորություն են տալիս գնալ դեպի եվրոպա և ունենալ նոր հաջողություններ»,- NOR Ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մերուժան Խնկոյանը։