Նախորդ գիշեր Բաթումիում կայծակը հարվածած 32-ամյա ռուս զբոսաշրջիկի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են ստացիոնար հաստատություն, Ռուսթավի 2-ին հայտնել է Բաթումիի հանրապետական հիվանդանոցի բժիշկ Տիկո Շանթաձեն։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան կայծակը հարվածել է ռուս զբոսաշրջիկին, երբ նա ընկերների հետ եղել է ռեստորանի մոտ գտնվող նավամատույցում։ Երիտասարդները պարում էին, երբ տղամարդուն հարվածեց կայծակը։ Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում:
«Նա առաջնային բուժօգնություն է ստացել կլինիկայում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար։ Նա մարմնի մակերեսի առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել»,- ասաց հերթապահ բժիշկը։
Հիվանդի կյանքին այս փուլում վտանգ չի սպառնում։ Դեպքից քիչ անց տուժածին 112 բրիգադով տեղափոխել են հիվանդանոց։