Վրացական վարորդական իրավունքով հնարավոր է նաև երթևեկել Հունաստանում։ «Վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Վրաստանի և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև։ Այս տեղեկությունը փոխանցել է Business Press News-ը։
Նշենք, որ նմանատիպ պայմանագիր գործում է նաև Վրաստանի և Իսպանիայի միջև։ Համաձայնագրի հիման վրա նշված երկու երկրների վարորդական վկայական ունեցողները, առանց տեսական կամ գործնական թեստ անցնելու, կարող են հավասար վավերականության վարորդական իրավունք ստանալ այն երկրում, որտեղ օրինական գրանցված քաղաքացի են։