Մայիսի 14 -ին երրորդ և վերջնական ընթերցմամբ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պաշտպանեցին «Ռուսական օրենքը»։
Որոշ ժամանակ անց ԱՄՆ -ի և Եվրոպայի կողմից սահմանվեցին մի շարք պատժամիջոցներ օրինակ՝ Իլիայի պետական համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կամ պատժամիջոցներ կիրառվեցին Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման դադարեցումը և այլն։
Այս թեմայի շուրջ Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում և փորձեցինք պարզել, թե ինչ կարծիք ունեն բնակիչները պատժամիջոցների և դրանց դրական ու բացասական կողմերի մասին։
Բնակիչներից մեկի խոսքով․ «Այդ պատժամիջոցները շատ վատ անդրադարձ կունենան, քանի որ առաջին հերթին հարաբերությունները կտուժեն և հետո այն մարդիկ ովքեր աշխատավարձ էին ստանում։ Արևմուտքում Վրաստանին մի ժամանակ համարում էին ժողովրդավարական և համախոհ պետություն, իսկ հիմա արդեն հակառակը, ասում են, որ դավաճանեց, 30 տարի մեզ հետ աշխատեց, հիմա էլ դարձավ ռուսների կողմը»։
«Պատժամիջոցները լավ չեն, որովհետև Վրաստանը ոչ մի բնագավառում առաջ չի գնա։ Եվրոպա այս պահին կարող ենք առանց վիզայի մեկնել, եթե սահմանափակումներ կիրառեն, ապա բնակիչները չեն կարողանա գնալ աշխատելու, կամ ուսում ստանալ ավելի կատարելագործված ձևով։ Իսկ եթե հիմա այդ տարբերակը չլինի, կընկնենք «Սովետսկի Սոյուզ»,- ասաց բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Մեկ այլ բնակիչ էլ ասում է․ «Վրաստանը պետք է լինի այնպիսին, որ ոչ մեկից կախում չունենա, կայուն քաղաքականություն պետք է վարի, որպեսզի պատժամիջոցների տակ չընկնի։ Ամերիկան իր կողմն է քաշում Ռուսաստանը և արդյունքում տուժում են փոքր պետությունները»։
Նշենք, որ «Ռուսական օրենք» -ի ֆոնին ԱՄՆ -ը դադարեցրել էր Իլիայի պետական համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ֆինանսավորումը։ Ինչպես նաև պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
ԱՄՆ -ը պատրաստվում է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթին, որը վերաբերվում է վիզաների սահմանափակմանը ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։