
Վրաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 19 հազար 431 երեխա։ Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 21 հազար 944 մարդ։
2024 թվականի հունվար-հունիս ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
2024 թվականի առաջին կիսամյակում բնական հավելաճը (կենդանի ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) որոշվել է -3632 մարդով։ Բնական աճի դրական ցուցանիշ է գրանցվել Թբիլիսիում (478) և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (621):
Նույն վիճակագրության համաձայն` գրանցվել է 10 հազար 366 ամուսնություն և 6 828 ամուսնալուծություն։