Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի տանը տեղի ունեցավ քաղաքացիական բյուջեի նախագծերի ընտրությունը։
Իչպես նշել էինք, հաղթող նախագծի անվանումը պարզ կդառնա մինչև ժամը17։00-ն։
NOR ռադիոկայանի աշխատակիցները ևս ներկա գտնվեցին արդյունքների ամփոփման արարողությանը։
Զաքար Փութուլյանի «Լողավազանի կառուցում» նախագիծը, հավաքելով 256 ձայն, դարձավ հաղթող, Վիտալի Ալթունյանի «Մարզասարքի տեղադրում» նախագիծը հավաքեց 224 ձայն, իսկ Հովհաննես Մզիկյանի «Հանգստի գոտի» նախագիծը՝ 41 ձայն։