Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցները հայտնվել են վտանգի տակ։ Պատճառը` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին Վրադտանի կառավարության ընդունած օրենքն է, որը վրաց հասարակությունը անվանակոչեց «Ռուսական օրենք»։
Վերոնշյալ օրենքի մասին զրուցել ենք իրավաբան Թեոնա Մաճարաշվիլիի հետ․
«Այս ամառ Վրաստանում ընդունված օրենքը գործնականում ռուսական օրենքի պատճենն է, որն ընդունվել է դեռ 2012 թվականին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը՝ մասնավորապես 78-րդ հոդվածը, որը սահմանում է, որ պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները իր լիազորությունների շրջանակում՝ ապահովելու Վրաստանի ամբողջական ինտեգրումը Եվրամիությանը։ Այս օրենքը խնդրահարույց է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ այն վնասում է տնտեսական զարգացման հնարավորությանը, վնասում է Վրաստանի վարկանիշը որպես մարդու իրավունքների վրա հիմնված երկրի հեղինակությունը և, իհարկե, խանգարում է մեզ, քանի որ միջազգային ներդրողների աչքում երկիրը այնքան էլ անվտանգ չէ։
Իհարկե, դա երկարաժամկետ հեռանկարում խնդիրներ կստեղծի տնտեսական տեսանկյունից, բայց ոչ անվտանգ միջավայր յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ այս օրենքը վնասում է ազատ լրատվամիջոցներին և ազատ հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքում ծառայում են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ օրենքները, որոնք կան Եվրոպայում, հիմնված են մարդու իրավունքների վրա, որպեսզի ազատ լրատվամիջոցներն ու ՀԿ-ները հնարավորինս պաշտպանված լինեն, իսկ օրենքի կառուցվածքը և օրենքի կառուցվածքային մասը բոլորովին այլ են։ Այնտեղ օրենսդրությունը բոլորովին այլ է»,- ասում է Թեոնա Մաճարաշվիլին։
Մանրամասները լսեք իրավաբան Թեոնա Մաճարաշվիլիի հետ զրույցում․