«Բարձրալեռ բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ծրագրերում առաջնահերթությունը կտրվի բարձրալեռ բնակավայրերին բնորոշ սննդամթերքի արտադրության և սպասարկման տնտեսական գործունեությանը, ինչպիսիք են, օրինակ, սվանական կարտոֆիլի, դամբալի կաթնաշոռի, ռաճական խոզապուխտի և արտադրանքի այլ տեսակի արտադրությունը»,- ասված է «Վրաստանում լեռնային բնակավայրերի 2024-2030 թվականների զարգացման ռազմավարություններում»։ Այս մասին նշվում է bpn.ge-ի նյութում:
Որոշման համաձայն՝ պետությունը կաջակցի զբոսաշրջության ուղղությանը, այդ թվում՝ ագրոտուրիզմին, ռեկրեացիային, սպորտին, ժամանցին և ռեստորանային ծառայություններին (հատկապես ոչ ակտիվ զբոսաշրջային բնակավայրերում)։
Թվարկված են նաև կաթի վերամշակումը և պանրի արտադրությունը, անասնաբուծություն և մսի արտադրություն, խաղողագործություն և գինեգործություն՝ էնդեմիկ սորտերի արտադրության գծով, մեղրի արտադրություն/մեղվաբուծություն, սննդի արդյունաբերություն, օրգանական գյուղատնտեսություն, մրգերի վերամշակում, հանքային ջրերի արտադրություն, փայտի վերամշակում, փայտե կահույքի արտադրություն, ձկնորսական արդյունաբերություն, շինարարական և վերանորոգման աշխատանքներ՝ օգտագործելով տեղական բնական քարը, ավանդական ոճը, կավի և կերամիկայի արտադրություն, ավանդական արհեստների և ձեռարվեստի ստեղծում և վաճառք, արևային վահանակների արտադրություն և կանաչ տնտեսություն, բրդի և բրդյա իրերի արտադրություն և այլն։
«Նախապատվությունը կտրվի նորարարական նախագծերին։ Բացի այդ, ծրագրերը, որոնք միտված են շուկայավարման և մատակարարման շղթաների արդյունավետ օգտագործմանը, օգուտ կբերեն լեռնային փոքր ֆերմերներին այնպիսի պայմաններում, երբ քաղաքներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մեծ պահանջարկ կա, և որտեղ բարձր գներով ապրանքների վաճառքը դժվար խնդիր է հանդիսանում:
Պետական աջակցությունը ներառում է ոչ միայն գյուղատնտեսական, այլև ոչ գյուղատնտեսական առաջնային վերամշակող արդյունաբերության ստեղծում, տեղական, բացառիկ, բնական արտադրանքի բրենդավորում, ներառյալ մակնշումը։ (…)
Պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի երիտասարդ ֆերմերների և ձեռներեցների ֆինանսական աջակցությանը։ Տեղի բնակչության ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու նպատակով դրամաշնորհային ծրագրերում զբոսաշրջության բիզնես ծրագրերը միավորներ կստանան այնպիսի մունիցիպալիտետներում և վարչական միավորներում, որտեղ իրավիճակը վերլուծելիս դիտարկվել է հյուրանոցների և այցելուների պակաս, իսկ նախապատվությունը կտրվի մունիցիպալ կազմավորումների բնակավայրերին և պատմաաշխարհագրական տարածքներին, որոնք ավելի քիչ են օգտագործվում զբոսաշրջության համար»,- այս մասին ասվում է փաստաթղթում։