Վաղը՝ սեպտեմբերի 16-ին Վրաստանում կմեկնարկի նոր ուսումնական տարին։
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտագրվել են 300 առաջին դասարանցիներ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի թիվ 1 եւ թիվ 2, Սաղամոյի, Վլադիմիրովկայի դպրոցները այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխվել է Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են 2024-2025 ուստարում ընդունվել առաջին դասարան։
Վրաստանում 120 հայկական դպրոցներից մայրաքաղաք Թբիլիսիում գործում է 2, Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ 64, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 38, Ախալցխայի մունիցիպաիտետում՝ 11, Մառնեուլիի մունիիպաիտետում՝ 10, Ծալկայի մունիցիպալիտետում՝ 10, Բորժոմիի մունիցիպալիտետում՝ 3, Բոլնիսիի մունիցիպալիտետում՝ 3 դպրոց: Մեկական հայկական դպրոցներ են գործում Բաթումի քաղաքում, Ասպինձայի, Թեթիծղարոյի եւԴեդոփլիսծղարոյի մունիպալիտետներում:
Հավելենք, որ ըստ օրացույցի առաջին կիսամյակում կլինի՝ 74 ուսումնական օր, երկրորդ կիսամյակում՝ 96 օր։ Ձմեռային արձակուրդները կսկսվի դեկտեմբերի 27-ին և կավարտվի հունվարի 14-ին։
Գարնանային արձակուրդները կմեկնարկի մարտի 8-ին, կավարտվի մարտի 16-ին։ Առաջին դասարացիները ուսումնական տարին կվերջացնեն 2025 թվականի մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին, 2-րդ և 11-րդ դասարանցիները հունիսի13-ին։