Այսօր` սեպտեմբերի 16-ին, Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Այս ժամանակաշրջանը ենթադրում է նոր դասացուցակներ, դասընթացներ, ուսուցիչների հետ ծանոթություն և նոր գիտելիքներ ստանալու շրջան:
Ուսումնական տարվա մեկնարկը նաև հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու և նախկին հարաբերությունները պահպանելու համար։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները մեծ խանդավառությամբ այսօր ընդունեցին աշակերտներին և առաջին դասարանցիներին։
Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցը այս տարի ունի 44 առաջին դասարանցի, այս մասին մեզ հայտնեց դպրոցի տնօրեն Դիանա Փնջոյանը։
Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցը այս տարի ունի 16 առաջին դասարանցի։ Դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը, շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, NOR ռադիոկայանին հայտնեց, որ բոլոր դպրոցների աշակերտները ապահովված են նոր դասագրքերով և պատրաստ են ընդունել աշակերտներին։
Մանրամասները աուդիո նյութում.
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետը այս տարի ունի 300 առաջին դասարանցի։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի թիվ 1 եւ թիվ 2, Սաղամոյի, Վլադիմիրովկայի դպրոցներում այս տարի չկան առաջին դասարանցիներ։
NOR ռադիոկայանը շնորհավորում է ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ։