Գանձա գյուղում անցկացվեց միջդպրոցական ինտելեկտուալ խաղի մրցույթ

Գանձա գյուղում անցկացվեց միջդպրոցական ինտելեկտուալ խաղի մրցույթ

Մայիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում անցկացվեց ՛՛Ինտելեկտուալ աշակերտ՛՛ միջդպրացական ինտելեկտուալ խաղի մրցույթ, որին մասնակցում էին Վահան Տերյանի թիվ 1 և Շոթա Ռուսթավելու թիվ 2 հանրային դպրոցների աշակերտները:

Մրցույթը կազմված էր երեք հիմնական փուլերից, խաղի եզրափակիչ հատվածում հարցեր տրվեցին նաև թիմի ավագներին: Հարցերը վերցված էին պատմության, աշխարհագրության, արվեստի պատմության, գրականության, սպորտի, տրամաբանության ոլորտից, մի շարք հարցեր վերաբերում էին նաև մեծն բանաստեղծ Վահան Տերյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:

Ինտելեկտուալ մրցույթին ներկա էին Շոթա Ռուսաթավելու թիվ 2 դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը և համագյուղացիներ: Հաղթող ճանաչվեց Վահան Տերյանի թիվ 1 դպրոցի թիմը, իսկ գլխավոր մրցանակը լավագույն խաղ ցուցադրելու համար ստացավ համանուն դպրոցի աշակերտ Արմենակ Գրիգորյանը:

Ինտելեկտուալ մրցույթը կազմակերպել էին Վահան Տերյանի տուն-թանգարանի աշխատակից Վահե Ղազարյանը և Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Նարինե Մխիթարյանը: Կազմակերպիչների խոսքով՝ ընդհանուր առմամբ աշակերտներն իրենց առջև դրված խնդիրը կարողացան հաղթահարել:

Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Նյութը ատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Նարինե Մխիթարյանը



Opinion, pooling and voting