Եվրոպան բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում երիտասարդների համար, որոնք ընդգրկում են կրթություն, աշխատանք, մշակույթ և անձնական զարգացում:
Այդ հնարավորություններից օգտվում են Վրաստանի բազմաթիվ երիտասարդներ։
Եվրոպան մեծ հնարավորություններ է տվել և շարունակում է տալ նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ երիտասարդ տղաների և աղջիկների։
Լուսինե Ամիրխանյանը Նինոծմինդայից է։ Սովորել է Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Լուսինեն օգոստոսին մեկնել է Խորվաթիա` EKO Centar Latinovac ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակը կամավորական աշխատանքն է և եվրոպական հասարակության մեջ ինտեգրացիան։ Խմբում ընդգրկված են 10 երիտասարդներ տարբեր երկրներից` Ավստրիա, Իսպանիա, Չեխիա, Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Վրաստան։
«Վրաստանից երկու մասնակից ենք։ Ամեն ինչ ֆինանսավորվում է կազմակերպության կողմից։ Ինձ համար կարևոր է, որ ազատ օրերին հնարավորություն ունեմ մեկնել Խորվաթիայի հարևան երկրներ։ Տպավորությունները շատ լավ են։ Խոսում ենք անգլերեն, ծանոթանում ենք տարբեր երկրների հետ։ Ինչ վերաբերվում է աշխատանքին, ունենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ ուսումնական աշխատանքներ, ինչը ինձ համար շատ կարևոր է»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լուսինեն։
Նա նշեց, որ ծրագրի օգնությամբ հնարավոր է անգլերեն լեզվի բարելավումը և փորձի ձեռքբերումը։
«Այսպիսի ծրագրերը շատ կարևոր են Եվրոպայի կողմից զարգացող երկրների համար, ինչպիսին է Վրաստանը, որովհետև եթե համալսարանում ստանում ենք գիտելիք, խոսում ենք Եվրոպայի մասին, նաև հարկավոր է պրակտիկ աշխատանք` ստացած գիտելիքների իրացման համար»,- ասում է Լուսինեն։
Նշենք մի քանի ծրագրեր որոնցով եվրոպան մեծ հնարավորություններ է ընձեռում.
Այս հնարավորությունները կարող են նպաստել երիտասարդների կրթական և մասնագիտական աճին, ինչպես նաև նրանց ինտեգրմանը միջազգային համայնքում:
Բացի վերը թվարկածներից` Եվրոպան տալիս է բազմաթիվ դրամաշնորհներ գյուղատնտեսության, էկոլոգիայի, զբոսաշրջության, բիզնեսի և այլ ոլորտների զարգացման համար։