ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» նկատմամբ։
Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Խարազիշվիլին ներկա է գտնվել ապրիլի 16-ին Ռուսական օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին, որտեղ հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել հանրահավաքի մասնակիցներին։ Ինչպես ասում են հանրահավաքի մասնակիցները, հատուկ ջոկատայինները սկսել են ցրել նրանց այն բանից հետո, երբ սկսել են վանկարկել «Խարեբա» անունը և հայհոյել նրա հասցեին։
Մայիսի 24-ին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարեց վիզային սահմանափակման քաղաքականության մասին նրանց համար, ովքեր «խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում»։ Վիզայի սահմանափակումը վերաբերում էր նաեւ «Խարեբային»։