Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի մաքսակետը սեպտեմբերի 18-ից առավոտյան ժամը 06:00-ից մինչև 9:00-ն երկու ուղղություններով ժամանակավորապես կփակվի, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։
Տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները գործելու են մինչև հոկտեմբերի 2-ը և կապված են ծրագրված հրատապ ճանապարհի վերականգնման աշխատանքների հետ, որոնք կիրականացվեն Կազբեգի անցակետի հարակից տարածքում՝ միջազգային նշանակության ճանապարհի վրա։
Այդ ընթացքում Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվի։
Նշված ժամից հետո (06:00 – 09:00) Կազբեգի մաքսակետը կշարունակի գործել սովորական ռեժիմով, ուստի ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան։