Նոր բացահայտումը Փոքր Գոնդուրայում

Նոր բացահայտումը Փոքր Գոնդուրայում

«Հետազոտական կենտրոն» արշավախմբի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղի մոտ հետազոտողները հայտնաբերել են ժայռապատկերներ (քարի վրա փորագրված նկարներ): Ըստ առաջին դիտարկման՝ ժայռապատկերների վրա պատկերված են ձիավորներ և նետաձիգներ։

Արշավախմբի մասնակից գիտաշխատող Նիկոլոզ Զղենտիի խոսքով՝ Փոքր Գոնդուրայում արված հայտնագործությունը մինչ այժմ անհայտ էր գիտական հանրությանը։

«Ինձ թվում է, որ մինչ այժմ Ջավախեթիում ժայռապատկերներ չեն հայտնաբերվել։ Ժամանակաշրջանը որոշելը շատ դժվար է, բայց պատկերներում ձիավորներ ու նետաձիգներ են։ Ըստ այդմ, ժայռապատկերների թվագրման ստորին ժամանակագրական սահմանը կարող է լինել ձիերի ընտելացման շրջանը (մ.թ.ա. 2500 թվականից սկսած)։ Սակայն սա ընդամենը աշխարհական դիտարկում է։ Լավ կլինի, որ մասնագետները հետաքրքրվեն ու ուսումնասիրեն այս նոր հայտնաբերված նյութը»,- գրում է նա սոցցանցում։

Հնագետ Գոդերձի Նարիմանիշվիլիի խոսքով, Ջավախեթիում ժայռապատկերների առկայության մասին տեղեկություններ մինչ այժմ չեն եղել։

«Ջավախեթիի ժայռապատկերներն իրականում հայտնի չէին։ Շատ հետաքրքիր է։Այն ավելի կարևոր է նրանով, որ այն ոճականորեն տարբերվում է Թրիալեթի ժայռապատկերներից, բայց պատմությունը կարող նման լինի Թրիալեթիի պատմությանը։ Պատկերման եղանակն ավելի շատ նման է Քվեմո Քարթլիի եկեղեցիների ինտերիերում կարմիր ներկով ներկված պատկերներին»,- բացատրում է նա։

Տեղեկության համար, «Հետազոտական կենտրոն» արշավախմբի անդամները Ախալքալաքի քաղաքապետարանի Ագանա գյուղում 19-րդ դարի հայ համայնքի եկեղեցում հայտնաբերել են հավանաբար 984 թվագրված քար՝ վրացերեն հինգ տողանոց արձանագրությամբ։ Տեքստում հիշատակվում են Բագրատ Կուրապալատը և Հովհաննես Մկրտիչը։ 10-րդ դարի քարը տեղադրված է տաճարի արևելյան մասում։

sknews.ge