
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքսի նրբանցքում կոյուղագծի դիտահորը փլուզման եզրին է։ Այն խանգարում և վտանգ է ներկայացնում երթևեկության համար։
Արդեն երրորդ փլուզված դիտահորն է, բայց դրանցից եկուսը վերանորոգվել է, իսկ երրորդը գնալով քայքայվում է։
NOR Ռադիոկայանի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ այն վտանգ է ներկայացնում ոչ միայն երթևեկությանը այլ նաև հնարավոր է խանգարի կոյուղագծի բնականոն աշխատանքին, քանի որ վնասված մասերից հող և քարեր են թափվում կոյուղագիծ և այն կարող է առաջացնել խցանում։
Նշենք որ դիտահորը գտնվում է բանուկ հատվածում։