Գիտնականների խումբը տղամարդկանց ենթարկել է կանացի արցունքների և աղի լուծույթի ազդեցությանը: Մի քանի փորձի արդյունքում պարզվել է, որ արցունքների հոտը նվազեցրել է տղամարդկանց ագրեսիայի մակարդակը։
Իսրայելի Վեյցմանի գիտության ինստիտուտի և ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականները փորձեր են անցկացրել և հաստատել, որ կանացի արցունքները պարունակում են քիմիական նյութեր, որոնք նվազեցնում են տղամարդկանց ագրեսիվության մակարդակը 43,7 տոկոսով։ Այս մասին հոդվածը հրապարակվել է «PLOS Biology» ամսագրում։
«Կանանց արցունքները պարունակում են առանց հոտի քիմիական ազդանշան: Երբ տղամարդիկ զգում են դա, նրանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը, և արգելափակվում է ագրեսիան»,-նշել են գիտնականները։