Սեպտեմբերի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Սեպտեմբերի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար զով և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ։

Թբիլիսիում հնարավոր է անձրև և մառախուղ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +20 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։