Հիփ հոփի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից մեկը՝ ռեփեր, պրոդյուսեր Շոն Քոմբսը (Փաֆ Դեդի), որը մեղադրվում է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, ձերբակալվել է: Դա տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Նյու Յորքում, երբ նրան մեղադրանք է առաջադրվել դաշնային մեծ ատենակալների կողմից, փոխանցում է Tert.am-ը։
Մեղադրական եզրակացությունն առայժմ փակ է պահվում, դատախազները մեղադրանքի մանրամասները չեն հայտնել:
Քոմբսը ձերբակալվել է Մանհեթենի հյուրանոցի նախասրահում, պատմել է աղբյուրը, որն անանունության պայմանով զրուցել է The Associated Press-ի հետ:
Աստղի փաստաբան Մարկ Ագնիֆիլոն նշել է, որ Քոմբսը համագործակցում է հետաքննության հետ: