Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի գյուղամիջյան միակ ճանապարհը անմխիթար վիճակում է։ ճանապարհին առկա են բազմաթիվ խորը փոսեր, որոնք լցված են անձրևաջրերով։ Ճանապարհի այս վիճակը խնդիր է հանդիսանում բնակիչների համար։
Հուլիս ամսին NOR ռադիոկայանը անդրադարձել էր այս խնդրին և դիմել էր Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ՝ Մնացական Բաբաջանյանին՝ պարզելու, թէ կլինի ասֆալտապատում կամ հարթեցում վերոնշյալ ճանապարհին։ Գյուղապետը նշել էր, որ նախագիծը պատրաստ է և ուղարկված, կա ֆինանսական խնդիր, եթե մինչև տարվա վերջ չիրականացվի ասֆալտապաումը, ուրեմն կլինի միայն լիցքն ու հարթեցումը։
Հետևողական լինելով Եֆրեմովկայի ճանապարհի խնդրին, 3 ամիս անց նկատում ենք, որ ոչ մի աշխատանք չի տարվել։ Այս անգամ կապ հաստատեցինք գյուղի ներկայացուցիչ՝ Պետրոս Թամասյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց, որ կա նախագիծ ճանապարհը հարթեցնելու, բայց ասֆալտապատում այս տարի չի իրականացվի։ Ճանապարհը հարթեցնելու ընթացքը կսկսվի կամ սեպտմբերի վերջ, կամ հոկտեմբերի սկզբին։
NOR ռադիոկայանը կշարունակի հետևել այս խնդրին և կներկայացնի հետագա նյութերում։