Սամցխե-Ջավախքում կանխվել է չվող թռչունների ապօրինի որսի 5 դեպք

Սամցխե-Ջավախքում կանխվել է չվող թռչունների ապօրինի որսի 5 դեպք

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները չվող թռչունների որսի սեզոնի մեկնարկից ընդամենը 20 օրվա ընթացքում բացահայտել են ապօրինի որսի 104 դեպք, որից հինգը Սամցխե-Ջավախեթիում։

Ապօրինի որսի ամենաշատ դեպքերը՝ 35 դեպք գրանցվել է Իմերեթում; Սամեգրելո-Զեմո Սվանեթիում հայտնաբերվել է 31 խախտում, Շիդա Քարթլիում՝ 9, Քվեմո Քարթլիում՝ 9, Կախեթում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 5, Գուրիայում՝ 5, իսկ Մցխեթա-Մթիանեթիայում՝ 3 փաստ։

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Թբիլիսի քաղաքի վարչական սահմաններում կանխել են ապօրինի որսի 2 դեպք։

Հայտնաբերված խախտումներից 94-ը արգելված զենքով կամ եղանակով որսի փաստեր են, 9 դեպքում իրավախախտները որս են իրականացրել՝ չվճարելով շրջակա միջավայրից չվող թռչունների հեռացման համար սահմանված տուրքը,իսկ մի դեպքը որսի կանոնների խախտում է։

Որսի սեզոնի սկզբից 20 օրվա ընթացքում հանվել է թռչուններին գրավելու համար ձայնային ազդանշան արձակող էլեկտրոնային սարքերի 94 միավոր։

Ապօրինի որսի փաստերը հայտնաբերելու և կանխելու նպատակով բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները որսի սեզոնին Վրաստանում 24-ժամյա ուժեղացված հսկողություն են իրականացնում։

Գործակալության պարզաբանմամբ՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծով (153) ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանն իրականացվում է անհապաղ արձագանք։ sknews.ge