
Սեպտեմբերի 15-ին, Ասպինձայի ավանի կենտրոնում խոտով բեռնված բեռնատար է բռնկվել։
«Հարավային դարպաս»-ի տեղեկություններով՝ դեպքի վայր են հրավիրվել ինչպես Ասպինձայի, այնպես էլ Ախալցիխեի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև ոստիկանությունը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան, հրդեհը մարվել է։ sknews.ge