
Վնասված ջրագծից արտահոսող ջուրը ողողել է Նինոծմինդայի փողոցները։
Ինչպես NOR-ին հայտնում են բնակիչները Այվազովսկի փողոցում վնասվել է ջրագիծը և ջուրը ասֆալտի տակից հոսում է փողոց. «Սկզբում ջուրը քիչ էր արտահոսում, և գնալով արդեն ամիսներ, ջրի արտահոսքը ավելի է շատացել։ Եկել տեսել են ու ասել, որ ջրագիծը միևնույնն է պիտի փոխվի»։
Թե ինչքան պետք է ջուրը հոսի մինչև ջրագիծը փոխվի` անհայտ է։
Ավելացնենք, որ Նինոծմինդայում միշտ արդի է եղել խմելու ջրի անտեղի կորստի խնդիրը և այս խնդիրը շարունակում է մնալ։