ԱՄՆ-ի կեղտաջրերի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս էնտերովիրուսի D68 (EV-D68) կոնցենտրացիայի ավելացում, որը համարվում է սուր թուլացած միելիտի հարուցիչ, այն կաթվածահար է անում ողնուղեղը, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին երկրում արդեն հայտնաբերվել է D68 վիրուսով վարակման 13 դեպք, ընդհանուր առմամբ, գրանցվել է 758 նման դեպք։ Վիրուսը ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնում է ձեռքերի և ոտքերի ուժեղ թուլություն։ Այս հիվանդությունը հիմնականում ազդում է փոքր երեխաների վրա:
Ըստ NBC News-ի` էնտերովիրուսի D68 շտամը Միացյալ Նահանգներում սկսել է լուրջ անհանգստություն առաջացնել 2014 թվականին, երբ երեխաների մոտ նկատվել է սուր թուլացած միելիտի աճ: 2023 թվականին այս վիրուսն ախտորոշվել է 120 երեխայի մոտ:
Նշվում է, որ այս պահին որևէ դեղորայք կամ բուժման ռեժիմ չկա: Նույնիսկ մի քանի տարի ինտենսիվ ֆիզիոթերապիայից հետո շատերը մնում են հաշմանդամ: