Գլխավոր լուսանկարը NOR-ի արխիվից
NOR ռադիոկայանը ինստագրամյան էջին հարցում էր տեղադրել, պարզելու համար թե որ խնդիրներն են բնակիչները համարում հրատապ և լուծում պահանջող։
Նշենք, որ բնակիչները ակտիվ են իրնեց խնդիրները ներկայացնում և դրանց լուսաբանումը վստահում NOR ռադիոկայանին, որը տարիներ շարունակ աշխատում է բնակիչների բարօրության համար։
Ինստագրամում տեղադրված հարցումից պարզ դարձավ, որ մունիցիպալիտետում առկա են բազմաթիվ խնդիրներ, սկսած մանկապարտեզներից վերջացրած ճանապարհներով։
Սուր և հրատապ խնդիրներից մեկն այն է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերում չկա մանկապարտեզ՝ Փոքր Արագյալ, Ղաուրմա, Եֆրեմովկա, Ախալի Խուլգումո, Մամզարա, Սամեբա, Սաղամո, Թորիա, Վլադիմիրովկա։
Վերոնշյալ գյուղերի բնակիչները ասում են, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա ստիպված են երեխաներին տանել հարևան գյուղ, ինչը նույնպես խնդիր է ծնողների համար, քանի որ իրենց անձնական միջոցներով են երեխաներին տանում մանկապարտեզներ։ Բնակիչները ցանկանում են, որ այս խնդրին քաղաքապետարանը լուծում տա, միջոցներ ձեռնարկի, տրամադրի ավտոբուսներ` երեխաներին մանկապարտեզ տեղափոխելու համար։
Պարզելու համար, թե ինչ միջոցներ է ձեռնարկում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար NOR Ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել է քաղաքապետարան, նամակն ստանալուն պես պատասխանը կհրապարակենք։