Վիլնյուսը մտադիր է մինչև 2024 թվականի վերջը Կիևին տրամադրել մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն: Այս մասին բալթյան հանրապետության ռազմական նախարար Լաուրինաս Կասչյունասը լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո։
«Այս տարի Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության ծավալը կազմել է 153 միլիոն եվրո: Մինչև տարեվերջ լրացուցիչ օգնության արժեքը կլինի 40 միլիոն եվրոյից մինչև 50 միլիոն եվրո», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Լիտվան, նախարարի խոսքով, մտադիր է 10 մլն եվրո ներդնել ուկրաինական հեռահար սպառազինությունների, այդ թվում՝ «Պալյանիցա» դրոն հրթիռի արտադրության զարգացման գործում, ինչպես նաև Կիևին փոխանցելու համար ձեռք բերել գործողության փոքր շառավղով հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ և ականազերծման սարքավորումներ։
Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Վիլնյուսը Կիևին օգնություն է հատկացրել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 %-ի չափով և հետագայում խոստացել է ամեն տարի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով, այսինքն՝ շուրջ 190 միլիոն եվրո: