
Բրիտանական easyJet ավիաընկերությունը մուտք է գործում Վրաստան, հայտնում է Independent-ը։
Ինչպես հայտնում է Independent-ը, բրիտանական բյուջետային ամենախոշոր easyJet ավիաընկերությունը հաջորդ ապրիլից կսկսի թռիչքները Լուտոնի օդանավակայանից Թբիլիսի։ Բացի այդ, ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու նաև Թբիլիսիից Ժնև և Միլան։
Ըստ տեղեկությունների՝ ավիաընկերությունը Լուտոնն ու Թբիլիսին կմիացնի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։
The Independent-ը գրում է, որ Լուտոնից Թբիլիսի չվերթը կտևի 6 ժամ, իսկ Թբիլիսիից Լուտոն՝ 6 ժամ 40 րոպե։