Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ոստիկանությունը ձերբակալել է Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ Նրան սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1998 թվականին ծնված Բ.Ջ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով, սեռով պայմանավորված առանձնակի դաժանությամբ։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին Դիդի Դիղոմում մեղադրյալը, վիճաբանության հիմքով, իր սեփական տանը՝ 1987 թվականին ծնված Կ.Ա.-ին, սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել և թաքնվել դեպքի վայրից։
Վիրավոր Կ.Ա.-ն ստացած վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է։ Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։
Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ դանակը:
Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Ը» և «Մ» հոդվածներով, որը վերաբերում է դիտավորությամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանությանը և սեռի հատկանիշներով ծանրացուցիչ հանգամանքներին։