
«Սարսափելի սպանություն. Մարդկության ժխտում. Միգուցե սա արթնացնի մեր հասարակությանը»,- այսպես է մեկնաբանել Վրաստանի նախագահը Թբիլիսիում տրանսգենդեր կնոջ՝ մոդել Կեսարիա Աբրամիձեի սպանության լուրը։ Facebook սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.
«(Հասարակություն) թաղված ատելության մեջ, որը թշնամուն տալիս է մանիպուլյացիայի բոլոր միջոցները, որոնք թուլացնում և բաժանում են մեզ։ Այս գեղեցկուհի երիտասարդ կնոջ մահը կարող է գոնե նպաստել մեր մարդկայնացմանը և գոնե քրիստոնեացմանը… այս ողբերգությունն իզուր չպիտի լինի»։ – գրում է նախագահը։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում սպանվել է տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեն։ Ներքին գործերի նախարարությունը արդեն ձերբկալել է մեղադրյալին։